Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների խիտ մառախուղ է

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն