Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանն աշխարհի գլոբալ տաքացումը կանգնեցրել է մեկ տարով. Պուտին

Քաղաքականություն
putin

Փարիզում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկրին հաջողվել է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները տնտեսության արդիականացման հաշվին, էներգախնայող և մաքուր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչն էլ թույլ է տվել կանգնեցնել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով: «Իհարկե, կլիմայի փոփոխությունը դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի հետ բախվում է մարդկությունը: Գլոբալ տաքացմամբ պայմանավորված փոթորիկները, ջրհեղեղները, անապատացումը, այլ անոմալ երևույթները պատճառում են զգալի տնտեսական վնաս, քայքայում մարդու արդեն իսկ ձևավորված միջավայրը», - ասել է Ռուսաստանի նախագահը: Նա նշել է իր երկրի կողմից գլոբալ տաքացման խնդրի լուծման վերաբերյալ իրականացվող քայլերը: «Մեր երկիրը էներգիայի սպառման տեմպի նվազեցման առումով աշխարհում առաջիններից մեկն է՝ 33.4 տոկոս 2000-2012 թթ-ի ընթացքում, իսկ «Էներգաարդյունավետություն և էներգիայի զարգացում» ծրագրի իրականացման արդյունքներով նախատեսում ենք մինչև 2020 թ-ը հասնել ևս 13.5 տոկոս նվազման», - հաղորդել է Վլադիմիր Պուտինը: Ամբողջական տեքստն՝ այստեղ