Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը վերցրել է վարորդների փաստաթղթերը

Քաղաքականություն
758791286293fc68696538f3f8619cb3

Ահազանգեր են ստացվում մարզերից դեպի Երևան ժամանող քաղաքացիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու մասին (լրացում) «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ նորանոր ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին: Եղեգնաձորում ոստիկանությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող ավտոմեքենաները, վերցրել է վարորդների փաստաթղթերը, ինչի պատճառով բազմաթիվ ուղևորներ ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին: Արմավիրի մարզում նույնպես երթուղիներից հանել են ավտոբուսները: Վանաձորից «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու աջակիցները երկու ավտոբուս են վարձել Երևան գալու համար, սակայն ոստիկանության և տրանսպորտի ու կապի նախարարության միջամտությամբ դրանք հանվել են երթուղուց: