Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում միկրոավտոբուսի վարորդին ահաբեկել են

Քաղաքականություն
aram-1

Հիմնադիր խորհրդարանի Գյումրու կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը  ահազանգում է՝ վարորդներին տեռորի են ենթարկում: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այսօր միկրոավտոբուսներից մեկի վարորդը պետք է Երեւան տեղափոխեր 25 հոգու: Պայմանավորված ժամին վարորդը եկել է, սակայն հրաժարվել է Երեւան գալ։ «Ասեց կներեք, չնեղանաք, ուզում եք քշեմ մինչեւ Մոսկվա, բայց Երեւան չեմ քշելու, ես վախենում եմ»,- «Ա1+»-ին փոխանցեց Արամ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ մինչ այդ վարորդին են մոտեցել մի խումբ երիտասարդներ եւ ահաբեկել: «Վախեցած են բոլորը,  այսպիսի համակարգ է ստեղծված երկրում: Սարսափելի է այս ամենը քարոզարշավի ժամանակ, բոլորի աչքի առաջ»,- ասում է Գյումրու կառույցի ղեկավարը: Այժմ Արամ Հակոբյանը չգիտի՝ ինչպես են գալու Երեւան, ոչ մի մեքենա չի ցանկանում մարդ տեղափոխել Երեւան՝ հետագա գլխացավանքներից խուսափելու համար: Նա հանրահավաքի մասնակիցներից շատերին գնացքով եւ մարդատար մեքենաներով է ճանապարհել Երեւան: Հիշեցնենք, որ այսօր  «Նոր Հայաստան»-ի համազգային հանրահավաքն է լինելու Ազատության հրապարակում:   Ի դեպ, եթե մեքենա չլինի, Արամ Հակոբյանն ու իր ընկերները որոշել են ոտքով գալ Երեւան: