Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասախոսի հետ վեճը «Ոչ»-ի հետ կապ չունի. Բուհը պարզաբանում է

Կարևոր լուրեր Հասարակություն
d685b4dea182ceadd4286e72c9b47472

Մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ Մանկավարժական համալսարանում ուսանողների մասնակցությամբ դասախոսին ծեծելու դեպք է գրանցվել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: Մասնավորապես գրվել է, որ դասախոսին ծեծել են, որովհետև «Ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին։ Մանկավարժականի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ միջադեպը, որի մասին մամուլում խեղաթյուրված տեղեկություններ կան, ոչ մի առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների եւ մանկավարժական համալսարանի հետ: Դեպքը տեղի է ունեցել համալսարանին հարող տարածքում, իսկ պատճառը երկու մեքենաների վարորդների միջեւ ծագած վեճն է եղել. սխալ կայանված մեքենայի վարորդը հրաժարվել է զիջել մյուս վարորդին: Մանկավարժական համալսարանի հետ ոչ մի առնչություն չունեցող, համալսարանին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ հարուցվել է գործ, որը քննվում է Երեւան քաղաքի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: