Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին բերման էին ենթարկել՝ ասելով, թե հետախուզվում է մարդասպանության համար

Քաղաքականություն
unnamed-2

«Կարմիր քարտ» նախաձեռնության ակտիվիստ Փայլակ Թեւանյանին ոստիկանները երեկ բերման էին ենթարկել ՝ պատճառաբանելով, թե հետախուզվում է մարդասպանության համար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հենց Փայլակ Թևանյանը: Սակայն հետագայում նրան բաց են թողել եւ վարչական վարույթ հարուցել՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: «Այդ ամենը սուտ է, եթե օրինական պահանջ կար, առնվազն երկու անգամ բարձրախոսով պետք է հայտարարեին»,-ասում է ակտիվիստը: Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել ԱԺ-ի դիմաց:Ակտիվիստները փորձել էին անցնել դիմացի մայթ, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Այնուհետեւ ակտիվիստներից 5-ին տեղափոխել էին ոստիկանության բաժին: Նախաձեռնությունը մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ էր տվել իշխանություններին՝ մենաշնորհի վերացման համար: Նրանք պահանջում են, որ իջնեն գազի, էլեկտրաէներգիայի, շաքարավազի եւ բենզինի սակագները: