Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

World Soccer-ը բացահայտել է հայկական ֆուտբոլի գաղտնիքները

Սպորտ
sport-world-soccer

Անգլիական World Soccer ֆուտբոլային ամսագիրը, որը 40 հազար մշտական բաժանորդ ունի աշխարհում, այս տարվա նոյեմբերյան համարի 100 էջերից չորսը նվիրել է հայկական ֆուտբոլին: Նյութի հեղինակ Ստիվ Մենարիին այցելելով Երեւան, ներկա է եղել Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» - «Փյունիկ» եւ «Արարատ» - «Ուլիս» հանդիպումներին, զրուցել է ակումբների ղեկավարների, մարզիչների, ֆուտբոլային գործակալների, լրագրողների հետ: Մասնավորապես, անգլիացի լրագրողը կարճ ժամանակահատվածում պարզել է Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար «Ալաշկերտի» տարեկան բյուջեն (2 մլն եվրո), ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը (ամսական 1000-5000 դոլար): Հեղինակն առանձին բաժնով ներկայացրել է Հայաստանի բարձրագույն խմբի ակումբներին, մեր ֆուտբոլի ամենաազդեցիկ հինգ դեմքերին: Ստիվ Մենարիին ծանոթանալով «Ալաշկերտ» անվան ծագումնաբանության հետ, իր նյութում չի մոռացել հիշատակել նաեւ հայոց ցեղասպանությունը: wc 1 ws 2