Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ անձինք մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

Քաղաքականություն
A1B0A589-5A2F-4D6E-AF8B-46C3A22297FA_cx0_cy7_cw0_mw1024_s_n_r1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը: Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: