Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՊ ծրագիրն արագ քննարկվեց ու ընդունվեց

Քաղաքականություն
images

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր  սկսեց քննարկվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագիրը: Ծրագիրը ներկայացնում էր ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ սա վերջին անգամն է, որ ԱԺ-ն քննարկում է ՎՊ ծրագիրը, քանի որ սահմանադրական փոփոխություններից  հետո ՎՊ-ն այլեւս հաշվետու չի լինելու ԱԺ-ին ու փոխվելու է նաեւ նրա անունը եւ դառնալու Հաշվեքննիչ պալատ: Քննարկմանը ընդդիմադիր պատգամավորներ չկան: Առանց բանավեճի, քննարկումը քսան րոպեում ավարտվեց ու քվեարկվեց: