Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը

Քաղաքականություն
norhayastan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ  ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Մասնավորապես՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական բնակավայրերից՝ Ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու և քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան խոչընդոտելու մասին: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը և դրանց հաստատվելու դեպքում հանդես կգա կոնկրետ գործողություններ կատարելու կոչով: