Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ ուժերն այսօր կգնան հանրահավաքի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nor-hayastan-i-anery-n74708-1

Դեկտեմբերի մեկին «Նոր Հայաստան» փրկության ճակատի   հրավիրած հանրահավաքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարում է աննպատակահարմար։ Ըստ ԲՀԿ-ական Վահան Բաբայանի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը, որ տապալված քաղաքական գործիչ է, խոսելու նույնիսկ իրավունք չունի»։ Վահան Բաբայանի այս խոսքը «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը համեմատում է ոտիկանապետի ելույթի հետ: Ընդդիմադիր ԲՀԿ-ն ավելի լավ է պաշտպանի փողոց դուրս եկած մարդկանց, ինչը որ կանեն իրենք: «Ալյանս» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց փողոց դուրս գալ չի շտապում։ Հանրաքվեն տապալելու համար պետք է միայն ապահովել արդար ընտրություններ։ Իսկ իշխանափոխության համար նախ ընդդիմությունը պետք է համախմբվի ու ներկայացնի իր թեկնածուներին։ Ավելին՝ տեսանյութով