Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարի. «Թո՛ղ ինձ շղթայակապ տանեն դատարան ու դատեն». Առավոտ

Քաղաքականություն
Vardges-Gaspari-1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդգես Գասպարին հրաժարվել է մասնակցել իր գործով դատական նիստերին: Նոյեմբերի 30-ին դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 11-ին, բերման ենթարկել գործով ամբաստանյալ Գասպարիին: Այս մասին Aravot.am-ը զրուցեց Վարդգես Գասպարիի հետ: «Թո՛ղ բերման ենթարկի: Ես իմ ոտքով չեմ գնալու, թո՛ղ ինձ շղթայակապ տանեն դատարան ու դատեն: Կփորձեմ կանգնել, չծալվել, թո՛ղ զոռով ծալեն: Ինձ չի բավարարում այն տարբերակը, որ այսօր ենթարկվեմ ամեն տեսակ անօրինականության եւ հույսս դնեմ ՄԻԵԴ-ի վճռին»,- ասաց նա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով