Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է մի խումբ դեսպանների

Քաղաքականություն
unnamed-421

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային  հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը հակիրճ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին: Բազմաշերտ տեսակետների ու վերլուծությունների փոխանակում տեղի ունեցավ կլոր սեղանի շուրջ կայացած քննարկման ժամանակ: Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Իրան Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկումների ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էին «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն