Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ խոսում են խաղաղությունից, ես վախենում եմ». Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-69

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ: Անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը: Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն հայտնեց հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչեց բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ տվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ: