Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Այսօր մեկնարկեցին հերթական «Պոլիտեխնիկական խաղեր»-ը

Սպորտ
sport-politexnik

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Պոլիտեխնիկական խաղեր-2015» ամենամյա մարզական, մշակութային, միջֆակուլտետային ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի բացմանը: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Մրցույթ-փառատոնը նվիրված է ՀԱՊՀ-ի ուսանողական խորհրդի 21-րդ ամյակին: Մասնակից թիմերը ներկայացնում են համալսարանի 11 ֆակուլտետները, ավագ դպրոցը եւ քոլեջը: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 հոգուց, որոնք իրենց ուժերն են չափելու բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մինի ֆուտբոլ եւ շախմատ մարզաձեւերում: