Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատավորին նշանակողն ու ազատողը չի կարող իր սուբյեկտիվ գործոնը չունենա»  

Քաղաքականություն
unnamed-510

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները Գավառում են, որտեղ նրանք փորձում են բնակիչներին բացատրել Սահմանադրության նոր նախագծի դրական եւ բացասական կողմերը: «Այո» ճակատից Արթուր Եղիազարյանը նշեց. «Նախագահական համակարգով է պայմանավորված արդարադատության համակարգի անկատարությունը, որովհետեւ երբ հստակ մեկին ասում ես՝ դու ես նշանակում կամ  ազատում դատավորներին, չի կարող իր սուբյեկտիվ գործոնը չունենա:  Ինչպե՞ս կարող է այդ համակարգը հակառակվել մեկին, որն իրեն նշանակում եւ ազատում է»: Նրան հակադարձեց Արմեն Մկրտչյանը. «Աբսուրդի ժանրից է, որ օլիգարխները եւ մականունավորները համամասնական ցուցակում չեն լինելու: Եթե փորձում են իշխանափոխության հարցը լուծել, ապա կարող են հենց վաղը հրաժարական տալ, եթե այդքան ցանկանում են»: