Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստները Սերժ Սարգսյանին պահանջ են ներկայացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
susik

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի պլենումը որոշել է՝  այո է ասելու Սահմանադրական բարեփոխումներին: «Այսօրվա իշխանությունները ճիշտ են անում. պաhպանելով  հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերջին հաշվով Ռուսաստանի հետ հարաբերվելը, ոչ գաղափարական, ոչ քաղաքական խնդիր չէ, դա ազգի անվտանգության խնդիրն է: Մենք չենք կարող միանալ այն  ընդդիմադիր ուժերին, որոնք Հայաստանը ցանկանում են կտրել Ռուսաստանից եւ տանել դեպի Արեւմուտք»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Կոմունիստները  սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են համարում,  այն առաջարկում է համակարգային փոփոխություններ: «Սահմանադրության ընդունման դեպքում ընդդիմադիր ուժերը կկարողանան մասնակից դառնալ    իշխանությունների ձեւավորմանը»,- ավելացրեց Տաճատ Սարգսյանը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կոմունիստներին հանդիպել էր նաեւ Սերժ Սարգսյանը: «Առաջին անգամ են եղել Սերժ Սարգսյանի մոտ, շատ հանգիստ, հիմնավորված մենք զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի եւ բաժանվեցինք»: Նրանք Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ երկրում ստեղծված իրավիճակը կապված չէ Սահմանադրության հետ, պարզապես օրենքները չեն աշխատում:  «Պահանջեցինք, որ ամեն ինչ  պետք է արվի, որ եթե Սահմանադրությունը ընդունվեց, աշխատի»,- նշեց Տաճատ Սարգսյանը: Ի դեպ, Կենտկոմի առաջին քարտուղարը շնորհավորեց նաեւ հայ ժողովրդին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 95-րդ տարեդարձի կապակցությամբ: 1920 թ նոյեմբերի 29-ին է Հայաստանը հռչակվել Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն: