Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց. ՀՔԱ

Քաղաքականություն
hayk-kyurexyan

2015թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Չիչոյանի, քննության առնվեց Հայկ Կյուրեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:  Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Հ. Կյուրեղյանը և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Վահե Ասատրյանը: Գործով տուժողները և Հ. Կյուրեղյանի պաշտպան Անժելյա Հոբոսյանը չէին ներկայացել դատական նիստին: Նշենք, որ Հ. Կյուրեղյանը դատական նիստին ներկայացել էր «Կեցցե Հայաստանը, որ վաղն է գալու» կարգախոսը կրող գրառմամբ: Դատավարության մասնակիցները դատարանի կազմին բացարկի միջնորդություններ չներկայացրեցին: Դատարանը փորձեց ճշտել, թե արդյոք Հ. Կյուրեղյանն անհրաժեշտ է համարում դատական նիստին իր պաշտպանի մասնակցությունը, վերջինս նշեց, որ ինքը բազմիցս, նույնիսկ գրավոր դիմումով հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայությունից, քանի որ դատարանն իրավական համակարգ չի համարում, ուստի անհրաժեշտ չի համարում իրավական պաշտպանություն իրականացնել: Դատարանի հարցին, թե արդյոք կողմերը մինչ դատաքննությունն սկսելն ունեն միջնորդություններ, Հ. Կյուրեղյանը նշեց, որ միջնորդում է փոփոխել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, քանի որ ըստ նրա՝ այն որևէ իրավական ձևակերպում չուներ: Դատարանը նշեց, որ այդ հարցերին Հ. Կյուրեղյանը կարող է անդրադառնալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, և միջնորդությունների բացակայության պայմաններում, անցավ գործի քննությանը: Դատարանը հրապարկեց դատավճռի բովանդակությունը և վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց բողոքաբեր Հ. Կյուրեղյանին, վերջինս նշեց, որ ըստ իրեն, մեղադրանքի տեքստն անգրագիտություն է, քանի որ դրանում նշվել է, որ ինքը հանրության նկատմամբ իր գերակայությունը ցույց տալու համար է բարձրացել ավտոմեքենայի վրա, ապա հետաքրքրվեց, թե ինքն ինչում է մեղադրվում՝ հասարակական կարգը խախտելու՞, թե՞ հասարակության մեջ իր գերակայությունը ցույց տալու համար: Նախագահող դատավոր Ս. Չիչոյանը նշեց, որ Հ. Կյուրեղյանի կողմից բավականին գրագետ շարադրված բողոք է ներկայացվել և հարցրեց, թե արդյոք Հ. Կյուրեղյանը չի ցանկանում հրապարակել այն: Ի պատասխան՝ Հ. Կյուրեղյանը նշեց, որ կանդրադառնա բողոքի առավել կարևոր հանգամանքներին՝ նշելով, որ իր վարքագիծը դրսևորվել է միայն համարժեք պատասխան տալու համար և որ անկախ նրանից՝ դատարաններն իրեն կարդարացնեն, թե ոչ, ժողովուրդն իրեն արդարացրել է: Մեկ անգամ ևս նշելով, որ դատական համակարգն իրավական չի համարում՝ Հ. Կյուրեղյանն ավելորդ համարեց՝ անդրադառնալ բողոքի իրավական հիմնավորումներին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ