Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենակ օդով ապրել չի լինում». ակցիայի մասնակից (տեսանյութ)

Հասարակություն
akcia1

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տարաների արտադրությամբ զբաղվող   «Glass World Company» ընկերությունից տուժած աշխատակիցներն այսօր կրկին եկել էին կառավարության շենքի մոտ: Գործարանը մեկ տարի շարունակ չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել արտադրությունը: «Մենակ օդով ապրել չի լինում, հիվանդ մարդ ենք, ամեն օր խաբում են՝ այս շաբաթ կլինի , մյուս շաբաթ կլինի»,- ասում է   Հայասեր Բաղդասարյանը: Գործարանի տնօրինությունը, աշխատակիցների խոսքերով, իրենց խոստացել էր մինչեւ այս ամսվա վերջ բոլոր գումարները վճարել. «Ահագին գումար ունենք ստանալու, չենք կարողանում ստանալ: Գնում ես, ասում ես փող չկա, քեզանից հետո մի քանի հոգու տալիս է»,- ասում է Կամո Խոջոյանը: Ֆենյա Մովսիսյանին գործարանը 190 հազար դրամ է պարտք, նա առողջական խնդիրներ ունի, չի կարողանում բժշկի գնալ: « Եթե վերջնահաշվարկը արել են, ինչու ինձ գումար չեն տալիս: Առավոտից երեկո աշխատողները դրսում կանգնած են, ընդամենը կարող են 50 հազար դրամ տան, ով ծանոթ ունի»,- նշում է նա: Ընկերությունը 350 աշխատակցի, ըստ ակցիայի մասնակիցների, 150-ից մինչեւ 300 հազար դրամ է պարտք: Կառավարությունից խոստացել են վաղը հանձնաժողով ուղարկել գործարան: