Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

76 ամյա ամուսնու սպանության մեջ կասկածվող կինը ձերբակալվել է

Պաշտոնական
kacin

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։ 2015թ. նոյեմբերի 29-ին` ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում Բարաբաթում բանավանում տղամարդ է սպանվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ և  հայտնաբերել Կապանի 76-ամյա  Ռ.Հակոբյանի դին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով,  իր տան բազմոցին պառկած։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Դեպքի վայրի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև  կնոջ հողաթափերի վրա:  Սպանության կասկածանքով նույն  օրը ձերբակալվել է տուժողի 64-ամյա կինը։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին