Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկադիրը դատական ակտը դիտավորությամբ չի կատարել. գործ է հարուցվել

Պաշտոնական
a2c854633253ec6e19c9a211d299b519

Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունումնախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի 2014թ. սեպտեմբերի 23-իկայացված վճռով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումնապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին վերադարձնելու հարկադիր աճուրդինմասնակցելու համար նրա վճարած 412.960 ՀՀ դրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույնդատարանի կողմից հետագայում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողականվարույթի շրջանակներում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից դատարանիվճիռը շուրջ մեկ տարի դիտավորությամբ չի կատարվել: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովողծառայության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեականօրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն