Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երկրի մեկ միլիոն աղքատները բնականաբար ոչ-ի կողմնակիցներն են. Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar000012

«Ալյանս» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն հաղթանակի հասնել, ըստ նրանց, հնարավոր է ընտրական պրոցեսի թափանցիկությունը ապահովելով. «Ես վստահ եմ, որ մեր բնակչության մեծ մասը դեմ է, եթե ոչ նոր սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը, ապա հաստատ նրանց, ովքեր նախաձեռնել են դա, հետեւաբար մեզ անհրաժեշտ է ապահովել հանրաքվեի թափանցիկությունը, ու մենք կունենանք գերակշիռ «ոչ»»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Պարոն Ուրիխանյանը հիշեցնում է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված ամբողջ քարոզչությունը իրենք սկսել ենք դեռ անցած տարվա աշնանից, ոչինչ չի փոխվել. «Ուստի ես չեմ կարծում, որ քարոզչական իմաստով, որեւէ բան կա ասելու կամ անելու մեր հայրենակիցներին ուղղված: Մեր երկրի մեկ միլիոն աղքատները բնականաբար ոչ-ի կողմնակիցներն են, անարադյունավետ կառավարումից դժգոհ մեր բնակչությունը «ոչ»-ի կողմնակից է»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ