Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանը կոչ է անում հանրահավաքի գալ սննդի պաշարով ու տաք հագուստով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sefilyan-Jirayr3

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը ժողովրդին կոչ է արել վաղվա հանրահավաքին գալ տաք հագուստով եւ սնունդով. «Մենք հրավիրում ենք փողոց՝ հստակ նպատակ ունենալով չվերադառնալ տուն՝ մինչեւ չձերբազատվենք այս ոճրագործ, կեղեքող համակարգից»: Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին խնդրում է հնարավորության դեպքում ունենալ մի քանի օրվա սննդի պաշար, հակառակ պարագայում իրենց շտաբը դա կապահովի։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում արյուն հեղել և հույս ունի, որ ոստիկանությունը նույնպես արյուն չի թափի. «Եթե նկատել եք, ոստիկանությունը վերջին ամիսներին սկսել է կոռկետ պահել»՝ իր հույսերը սրանով պատճառաբանեց նա։ Անդրադառնալով Նորք-Մարաշից ձերբակալված անձանց՝ Սեֆիլյանը նշեց, որ այդ մարդկանց գերակշռող մեծամասնությունն ազնիվ մարդիկ են։ Մանրամասներ՝ տեսանյութով