Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծված անվստահությունն ունի իր պատճառները. Ավետիքյանը՝ Նորք-Մարաշի դեպքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
toqmajyan

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը գլուխ չի հանում ոչ «Այո»-ից, ոչ՝ «Ոչ»-ից: «Գնալու եմ քվեարկության, սիրտս ոնց թելադրեց, այնպես էլ ընտրելու եմ: Հին սահմանադրությունն ասում էր՝ աղքատն ավելի պետք է աղքատանա, հարուստն ավելի հարստանա՞, չգիտեմ, ինչն է փոխվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քանդակագործը: «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ նշում է, որ շատ կարճ էր ժամանակը, որպեսզի «Այո»-ն եւ «Ոչ»-ը բացատրեին հասարակությանը, «Հասարակության մեծ մասը ոչինչ չգիտի գործող սահմանադրության մասին, նորի մասին ո՞նց կարող է իմանալ»,-ասաց նա: Պարոն Ավետիքյանը մի քանի օր առաջ քարոզարշավին է հետեւել, եւ նրան զայրացրել է այն արտահայտությունը, որ նոր Սահմանադրությունը կախարդական փայտիկ է. «Մի փայտիկ լինի՝ ասողի գլխին տաս»,- նշեց նա: Գլխավոր հարցը, ըստ նրա, մնում է այն, որ օրենքը կիրառվի. «Աշխարհի լավագույն սահմանադրությունը գրենք, ի՞նչ երաշխիք կա, որ կկիրառվի»: Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ մենք կունենանք միակուսակցական համակարգ: Պարոն Ավետիքյանի խոսքերով՝ չնայած հիմա էլ է այդպես, բայց այն ժամանակ օրենքով կամրագրվի։ Պարոն Ավետիքյանը «Այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին՝ կուսակցությունն է այդպես որոշել: Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին Մարաշում վնասազերծված խմբին, պարոն Ավետիքյանի համար անընդունելի է այն փաստը, որ ոչ պաշտոնական աղբյուրից է ինֆորմացիան տարածվել. «Գագիկ Շամշյանն ո՞վ է որպես լրագրող, չգիտեմ, ստեղծված անվստահությունն ունի իր պատճառները»,- նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում