Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան ձեր տունն է. թուրք նախարարը դիմել է ռուսներին

Քաղաքականություն
աաա2

Կարիք չկա հրաժարվել թուրքական հանգստավայրերից՝ չնայած, որ ռուս-թուրքական հարաբերությունները լարված են. հայտարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը։ Նա նշել է, որ զբոսաշրջությունը քաղաքականությունից դուրս է. «Ես ուզում եմ դիմել ՌԴ քաղաքացիներին և ասել, որ Թուրքիան ձեր տունն է։ Այն ձեզ համար անվտանգ երկիր է»։ Օրերս ՌԴ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները հայտարարել էին, որ մինչեւ դեկտեմբերի 7-ը կլուծեն Թուրքիայում հանգստացող իրենց քաղաքացիների հարցերը՝ անհապաղ նրանց հետ վերադարձնելով։