Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Հասարակություն
eldar-ryazanov

Կյանքի 88-րդ տարում մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը: Նա մահացռլ է նոյեմբերի 29-ի կեսգիշերին մոտ; Նշվում է, որ ռեժիսորը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր, մինչ այդ էլ այս տարվա ընթացքում մի քանի անգամ բուժում է ստացել հիվանդանոցում: Վերջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել արյան շրջանառության սուր խախտում ախտորոշմամբ: Ռյազանովը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնք բոլորն էլ հիթեր էին դարձել: Նրա նկարահանած ամենահայտնի ֆիլմերից են «Կառնավալային գիշեր»-ը, «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը, «Հուսարական բալլադ»-ը, «Աշխատանքային սիրավեպ»-ը, «Ավտոտնակ»-ը, «Ճակատագրի հեգնանքը, կամ` բաղնիքդ անուշ»-ը, «Կայարան երկուսի համար»-ը: