Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ ընդհուպ մոտեցավ «Արարատին»

Սպորտ
unnamed-414

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս տարվա վերջին՝ 15-րդ տուրի հանդիպումները: Չորրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Շիրակցիները վաստակեցին 24 միավոր եւ ընդհուպ մոտեցան «Արարատին»: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում մրցեց «Միկայի» հետ: Թիմերն առաջին խաղակեսում մեկական գոլ փոխանակեցին, իսկ հետո այլեւս չկարողացան արդյունքի հասնել: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, որը ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին: Թիմերը վաստակել են 14-ական միավոր եւ առայժմ բաժանում են 6-7-րդ տեղերը: Այդպիսով, կայացած 15 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը», որը վաստակել է 32 միավոր: Երկու միավոր քիչ ունի «Փյունիկը», յոթ՝ «Արարատը»: Աղյուսակը եզրափակում է «Ուլիսը», որը ընդամենը 2 միավոր է վաստակել 45 հնարավորից: Այժմ առաջնությունում ձմեռային ընդմիջում է հայտարարվել: Մրցաշրջան-2016-ը կմեկնարկի մարտի 5-ին նախատեսված 16-րդ տուրի երկու խաղերով: