Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրության արձագանքը էական դեր կատարեց զինված խումբ բացահայտելու հարցում

Քաղաքականություն
norhayastan

«Նոր Հայաստան»հանրային փրկության ճակատի հայտարարությունը Դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ   29 նոյեմբերի 2015 թ. Երևան Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության  հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով: Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում անկայունություն հրահրողները իշխանության, այլ ոչ թե ընդդիմության շարքերում են, «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով: Նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար«ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:   «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ