Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդները երեք մեդալ նվաճեցին ԱՄՆ-ում

Սպորտ
unnamed-391

Հյուսթոնում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները միասին վաստակեցին ընդամենը երեք փոքր մեդալ: Մրցումների վերջին օրը մերոնցից մրցահարթակ ելան երեք հոգի: Կանանց գերծանր քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 260 կգ (115+145) արդյունքով զբաղեցրեց 14-րդ տեղը: Տղամարդկանց գերծանր քաշում Գոռ Մինասյանը առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում (437 կգ), ընդ որում պոկում վարժությունում նա արժանացավ բրոնզե փոքր մեդալի, ինչը թվով երրորդն էր մեր հավաքականի համար: Մեր մյուս գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը ցույց  տվեց 8-րդ արդյունքը (433 կգ): Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 57 երկրների մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը, կանանցը՝ 19-րդը (59 մասնակիցների մեջ): Մեդալների  աղյուսակում Հայաստանի հավաքականը, ավաղ, բացակայում է: Մերոնցից մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավորություն ուներ միայն 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում բրոնզե մեդալը զիջեց միայն անձնական ծանր քաշի պատճառով: