Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա ցույց է տալիս, որ ակնհայտորեն թոզ են փչում հանրության աչքերին»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6e238cd763e93f144564827c1d444a7b

Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» կոնֆերանսի շրջանակներում անդրադառնալով հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայում լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների պաշտպանությանը՝ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց՝ եթե անգամ հունիսի քսաներեքը չլիներ, ընտրություններից զերծ տարվա համար ֆիզիկական գործողությունների դեպքերն արդնե իսկ առատ էին: Ըստ նրա՝ հունիսի 23-ն աննախադեպ էր իր ծավալների ու ցինիկության առումով. «Աննախադեպ էր այն առումով, որ բացի ֆիզիկական բռնություններից, չնչացվում էին հիշողության չիպերը: Շփվելով գործընկերներիս հետ՝ մենք հասկացանք, որ նրանք ոչ այնքան ապտակներից էին վիրավորված, որքան, որպես իսկական պրոֆեսիանալներ՝ ցավալի էր լավ կադր կորցնելը»: Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ իրավապահներից մեծ սպասելիքներ չունեին՝ հաշվի առնելով նախորդ փորձերը. «Սակայն ամեն ինչ արել ենք, որ մաքսիմալ աշխատացնենք եղած բոլոր հնարավորությունները: Մենք չենք հանդուրժի այդ ցինիզմը, մանավանդ այդ ծավալուն գործով ընդամենը մեկ քննիչ էր զբաղվում: Սա ցույց է տալիս, որ ակնհայտորեն թոզ են փչում հանրության աչքերին»: Ըստ նրա՝ իրենք հասան նրան, որ քննչական խումբը ստեղծվեց. «Իմ ելույթը էպիստոլյար ժանրի զարգացման պատմություն կլինի, քանի որ ՀՔԾ ուղղված նամակները բազմաթիվ են: Օրինակ՝ շատ անմեղ մի ցանկություն էինք հայտնել, որ ՀՔԾ-ն հայտնի՝ քանի լրագրող է տուժող ճանաչվել հունիսի քսաներեքի գործով: Ի պատասխան, նրանք շշմեցին ու ասացին, թե պետք է պաշտոնական դիմել՝ դա նախաքննական գաղտնիք է: Սա հիմք կարող է հանդիսանալ՝ միանգամից դիմել դատարան»: Աշոտ Մելիքյանի  համոզմամբ՝ Բաղրամյան պողոտայի դեպքերը պետք է հիմք հանդիսանային, որպեսզի տուժող լրագրողները միասնաբար հանդես գային, այլ ոչ թե հրաժարվեին, խուսափեին ցուցմունք տալուց. «Հուսով եմ՝ գալիք հանրաքվեն կանցնի առանց ցնցումների»: