Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«300 հոգով, 3 մլն ժողովրդի ունեցվածքը լցրեցին իրենց գրպանները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arshak

Հայաստանի հարավային հատվածում քարոզարշավ իրականացնող «Այո-Ոչ»  ռեալիթի շոուի մասնակիցները Հրազդան քաղաքում են: Հրազդանցիներին բաժանվեցին Սահմանադրության փոփոխությունների մասին իրազեկող գրքույկներ: Ոչ-ի կողմնակից Ազատ Արշակյանը նշեց, որ կցանկանար հրազդանցիների հետ հանդիպել գրքույկները կարդալուց հետո միայն, որպեսզի վերջիններս հստակ հարցեր ունենային ուղղելու քարոզարշավի մասնակիցներին: Ազատ Արշակյանը խոսեց ավանդներից, հիշեցնելով «մեր հայրերի» կուտակած գումարների ու դրանց փոշիացման մասին: « 100 տարի, 1000 տարի, 70 տարի աշխատել են, կուտակել են հարստություն: Այն ժամանակ դա, բացի փոքր մասնավոր կյանքից, բնակարանից, սառնարանից, կարի մեքենայից, մնացածն ամեն ինչը պետական էր: Բոլորինս էր, պետական  հանրային սեփականություն էր: 25 տարվա մեջ 300 հոգի, 3 մլն հայաստանցիների ունեցվածքը տեղափոխեցին իրենց գրպանները» Մանրամասները՝ տեսանյութում