Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» տարին ավարտեց 1-ին տեղում

Սպորտ
a1-hh-futbol

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար «Ալաշկերտը» արտագնա խաղում հանդիպեց իր գլխավոր ախոյանի՝ «Փյունիկի» հետ, որն ընդամենը երկու միավորով էր ետ մնում: Հյուրերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը եւ ոչ-ոքի խաղալ՝ 0:0: Այդպիսով, «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ տարին ավարտեց առաջին հորիզոնականում: Այսօր կայացած «Արարատ» - «Ուլիս» խաղը, ինչպես եւ սպասվում էր, ավարտվեց հյուրերի պարտությամբ, որոնք արդեն մի քանի շաբաթ է չեն մարզվում եւ միայն խաղից առաջ են հավաքվում: Արդյոք սա «Ուլիսի» վերջին խաղն էր բարձրագույն խմբում, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, այժմ ակումբն ոչ սեփականատեր ունի, ոչ հովանավոր, ոչ էլ ֆինանսական միջոցներ, իսկ պարտքերի մեջ խրված (ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի աշխատակիցները մի քանի ամիս չեն ստացել աշխատավարձ), ենթակառուցվածքներ չունեցող թիմին դժվար թե որեւէ գործարար ցանկանա ձեռք բերել: