Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիծեռնակաբերդի տարածքում ծառեր են հատվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
carer-2

Առավոտից Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում, Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, ծառահատում է։ Բնակիչների ահազանգով գնացինք և տեղում համոզվեցինք։ Հուշահամալիրի հարակից տարածքում մոտ մեկ տասնյակ բանվորներ հատում էին ծառերը, հետո դասավորում և տեղավորում մեքենաների մեջ։ carer 4 «Ա1+»-ի տեսախցիկը տեսնելուց հետո աշխատողները մի քանի րոպեով դադարեցրին աշխատանքը։ Հարցին, թե ինչո՞ւ են հատվում ծառերը, նրանք նշեցին միայն, որ իրենց հանձնարարված է այդ աշխատանքը, իրենք էլ կատարում են։ Պուրակի վերևի հատվածում աշխատակիցներից գյուղատնտես ներկայացած Արմեն Հարությունյանը՝ կացինը ուսին, նշեց. «Չոր ծառեր են, սովորական սանիտարական մաքրում ենք կատարում։ Մինչև ամսվա վերջ պետք է կտրենք»։ Մեկ այլ հատվածում աշխատանքներին անձամբ հետևում էր Ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը։ «Տարածքի մաքրում է, բարձր, թեքված ծառները խորքային էտում ենք կատարում, ուրիշ ոչինչ»,-նշեց նա։ carer 1 Հարցին, թե ո՞ւմ կողմից է հանձնարարությունը տրվել, պարոն Մանուկյանն ասաց. «Սրան տեղյակ է քաղաքապետարանը՝ մեր տնտեսության ղեկավարի հրամանի հիման վրա։ Տարածքում որքան ոչ պիտանի ծառեր կան, պետք է էտվեն։ Սա կշարունակվի մինչև ամսի 10-ը»։ Իսկ դիտարկմանը, թե բնակիչներն անհանգստացած են և բնապահպանական առումով գուցե սխալ է կատարվում, հուշահամալիրի փոխտնօրենն արձագանքեց. «Բնապահպանության խախտում չի։ Սա զբոսայգի է, ոչ թե անտառ, որ թողնենք ամեն ծառ, թուփ մնա։ Առողջ ծառերին մենք չենք կպնում։ Սա կատարվում է 4-5 տարին մեկ անգամ»։ carer 3 Նշենք, որ լուրեր են պտտվում, թե վերոնշյալ տարածքն ազատում են՝ տեղում հյուրանոց կամ կազինո կառուցելու նպատակով։ Համալիրի վաճառքից հետո պաշտոնապես նշվեց, որ չի բացառվում՝ տվյալ տարածքում կառուցվի զվարճանքի վայր։   Մանրամասները՝ տեսանյութում