Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զոռով մթերել տվեցին խաղողը, մի կոպեկ չվճարեցին». սարդարապատցի (տեսանյութ)

Քաղաքականություն
armavir

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամներն այսօր Սարդարապատում հանդիպել են տեղի բնակիչների հետ: Ներկաներից մեկը ցանկացավ հարց ուղղել «Այո» ճակատին: Նրան մոտեցավ Կարինե Աճեմյանը, ում տղամարդը զայրացած հարցրեց. «Որ Սահմանադրությունը փոխվի, Հայաստանը վերածնու՞նդ պիտի ապրի: Էսօր դուք Սարդարապատում եք, դուք տեղյա՞կ եք գյուղացու հոգսից, խաղողից տեղյա՞կ եք: Գյուղացին հողահարկ չի կարողանում վճարի: Երեք միլիոն ունեմ ստանալու իմ խաղողից, բայց ես էսօր փող չունեմ, որ գազի վարձը վճարեմ: Զոռով մթերել տվեցին խաղողը, պայմանագիր ստորագրել տվեցին, որ մայիս-հունիս ամսին կվճարեն գումարը, բա մինչեւ էդ գյուղացին ո՞նց ապրի: Հիմա նոր Սահմանադրությամբ կարո՞ղ ա սեպտեմբերին տան մեր գումարը»: «Ոչ, երկու տարի հետո ավելի հեշտ կմթերեք ձեր խաղողը: Մի քիչ էլ համբերեք, համակարգը կփոխվի, 2017 թվին այլ ընտրություններ են լինելու»,-պատասխանեց Կարինե Աճեմյանը: ՀՀԿ-ականների պատասխանները ոչ մի կերպ չէին բավարարում սարդարապատցիներին: Նրանք վեճի բռնվեցին «Այո»-ի ներկայացուցիչների հետ: