Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Ռուբեն Գևորգյանի՝ ներկայիս Սահմանադրությունն այլևս մեր հագով չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rubo

Սահմանադրությունը մեր պետության իրավական բարձր փաստաթուղթն է ու Սահմանադրության փոփոխությունը երկրի ճակատագրին վերաբերող հարց է. այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԱՄ հիմնադիր-նախագահ Ռուբեն Գեւորգյանը՝ բացատրելով իր եւ միության մյուս անդամների Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելը. «Ինձ թվում է, հատկապես, մենք՝ երկրի ճակատագրող մարդիկ, այսինքն՝ երկրի ճակատագրի համար կռված մարդիկ, պետք է այս հարցում մեր խոսքը ունենաք, հատկապես, դրական խոսքը»: Պարոն Գեւորգյանի համոզմամբ՝ ամեն մի բարեփոխում մեկ քայլ առաջ է, լավ կլինի, թե վատ՝ կապ չունի. «Մենք դեռ 25 տարեկան չկանք, մենք մանուկ պետություն ենք, հիմա պատկերացրեք, որ երեխան մի հատ հագուստա հագնում, հետո մեծանումա, հագուստը փոքրանումա, չափսերը փոխվում են, մենք էլ ինչքան մեծանանք, ժամանակի բերումով , անհրաժեշտության պարագայում պիտի սահմանադրությունում փոփոխություններ անենք, կյանքա, փոխվումա, առաջընթացա լինում, տեղում դոփելը առաջընթաց չի»: «Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ կետեր կան նոր սահմանադրությունում, որ չկան ներկայիս մայր օրենքում, ըստ որի Հայաստանն ավելի լավ երկիր կդառնա. «Նոր սահմանադրությամբ, ինչ խոսք, թե ամենափոքր իշխանավորը, թե ամենափոքր քաղաքական ուժը, հնարավորություն կունենան իշխանության գալու, խոշորների հետ հավասար դաշտում կլինեն, դա ավելի ժողովրդավարական չի՞»: «Ա1+»-ի մեկ այլ հարցի, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ռուս թուրքական լարված հարաբերությունները Հայաստանի վրա, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Ինչ-որ լարվածություն կստեղծվի, քանի որ մենք դաշնակից ենք Ռուսաստանի հետ, բայց Ադրբեջանը ինչքան էլ կտրուկ քայլերի գնա, մենք պատրաստ ենք, մենք ամեն ինչի սպասում ենք, հանգիստ մնալ, հանգիստ քնել չի կարելի, հանգիստ թող քնի մեր ժողովուրդը, իսկ մենք՝ երիտասարդներս, հանգիստ քնելու իրավունք չունենք, քանի դեռ ապրում ենք այս տարածաշրջանում»: