Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչ բողոք՝ Վերնիսաժի կրակոցների գործով

Հասարակություն
vernisaj

Վերնիսաժի կրակոցների գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, հակառակ դեպքում՝ պատիժը մեղմացնել: Նման պահանջով Վերաքննիչ բողոք է ներկայացրել Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք,որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ գործով ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 21-ին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, դատապարտել էր 6 ու կես տարվա, գործով մյուս ամբաստանյալ Նորայր Մելքոնյանին՝ երկու, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման: Վալերիկ Հովհաննիսյանի հայրը վճիռը համարել էր անարդար: