Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք արեւելյան բազառ ենք, մեզ մոտ շուկայական սկզբունքներ չկան. սոցիոլոգ

Տնտեսություն
78d0a3c9e32132cd2ed0d378bc49d055

Փոքր եւ միջին բիզնեսները ոլորտի ամենախոցելի մասն են՝ համոզված է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. «Հայաստանում արտագաղթողների մեծ մասը միջին խավի մարդիկ են, որոնք ապահովում են ակտիվ սպառումը: Սպառումը քչանում է, եւ բիզնեսները փակվում են»՝ արձանագրում է նա: Սոցիոլոգի տվյալներով` Հայաստանում 2014 թվականին գրանցված է եղել 58 հազար ՓՄՁ, այս տարի թիվը աճել է 10 հազարով, սակայն Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ թվաքանակի ավելացումը չի խթանել ոլորտի զարգացմանը: Պարոն Ադիբեկյանի կարծիքով` ոլորտը կզարգանա, ու ՓՄՁ-ները կգոյատեւեն միայն այն ժամանակ, երբ վարկային ու ապահովագրական համակարգը մատչելի լինի նրանց համար: Ահարոն Ադիբեկյանի համոզված է, որ ոլորտում առկա խնդիրներից են նաեւ բիզնեսի կառավարման մշակույթի բացակայությունն ու գովազդի պակասը. «Մեծ խնդիր է նաեւ, որ ոլորտի մեծ մասը չունի սեփական տարածքներ ու նրանք վարձով են վերցնում դրանք, այդպես կտրուկ նվազում են նրանց եկամուտները»: Հարցին, թե կբարձրանա՞ն արդյոք Ամանորի նախաշեմին ապրանքերի գները, սոցիոլոգը պատասխանեց. «Մենք արեւելյան բազառ ենք, մեզ մոտ շուկայական սկզբունքներ չկան, իհարկե Ամանորին կբարձրանան գները, հատկապես այն ապրանքների, որոնք մեր սեղաններին պարտադիր պետք է լինեն»: