Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարդացող Չեմպիոնը» կամ հեքիաթասացը «Ա1+»-ի ուղիղ եթերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
alec

Բրիտանական խորհրդի հրավերով նոյեմբերի 27-ին և 28-ին միջազգային ճանաչում ունեցող հեքիաթասաց, դասընթացավար և վերապատրաստող Ալեք Ուիլիամսը հանդես կգա դասընթացներով անգլերեն լեզվի ուսուցիչների և բոլոր հետաքրքրվողների համար: Ալեք Ուիլիամսն անգլիացի դասընթացավար է և հեքիաթասաց՝ մանկագրության և գրադարանավարության ոլորտներում ունեցած մեծ փորձով: Նա դասընթացներ է անցկացնում և պատմություններ պատմում թե՛ Անգլիայում և թե՛ այլ երկրներում: Միայն 2015 թվականին նա աշխատել է Վիետնամում, Թաիլանդում, Բանգլադեշում,Հունաստանում, Եգիպտոսում և Պորտուգալիայում: Հաճույքի համար ընթերցանության ջատագով Ալեք Ուիլիամսը հավատում է, որ պատմվածքներն ու պոեզիան ընդլայնում են լեզու սովորելու հնարավորությունները: Ալեքի՝ ուսուցիչների համար նախատեսված հանդիպումները լի են հումորով, օրինակներով և անեկդոտներով: Նա հաճախ է այցելում դպրոցներ և նրա իրատեսական ու գործանական խորհուրդներն օգտակար ենյուրաքանչյուր ուսուցչին և գրադարանավարին: Նա Միացյալ Թագավորության Երիտասարդ գրադարանավարների խմբի պատվավոր անդամ է և երեխաների մեջ ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու համար արժանացել է Միացյալ Թագավորության Ազգային Գրագիտության հիմնադրամի կողմից «Կարդացող Չեմպիոնի» կոչմանը: Ուղիղ եթերը կսկսվի ժամը 16;30