Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբոստանալ միայն ոչ բարեկեցիկ կյանքի համար՝ պարզապես չի կարելի. Ռուբեն Գևորգյան (տեսանյութ)

Քաղաքականություն
caxik

Երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, իսկ սահմանին լարված է, որեւէ ընդվզում, որ կխաթարի ներքաղաքական վիճակը՝ անընդունելի է ու դատապարտելի: Այսօր Երդվյալ ազատամարտիկների միության արտահերթ համագումարին հայտարարեց միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գեւորգյանը. «Ցավալի է, որ ժողովուրդը չընկալեց, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր մարդ, կա միասնական հայ ժողովուրդ: Մեզ մոտ ամեն ինչ միանգամից լավ չի կարող լինել, բարեկեցիկ կյանքի մասին մտածելուց առաջ պիտի ամուր սահմանների մասին մտածենք»: Պարոն Գեւորգյանը հիշեցնում է` Հայաստանը սաղմնային վիճակում է, եւ ըմբոստանալ միայն ոչ բարեկեցիկ կյանքի համար պարզապես չի կարելի. «Պետք է այսօր հացից այն կողմ նայել, մենք սոցիալականից բացի, ունենք հողի խնդիր, սերունդները մեզ կմեղադրեն հող կորցնելու համար: Ազատամարտիկների մեծ զանգված այսօր վատ վիճակում է ապրում, բայց նրանք պատրաստ են գնալ սահման ու լինել զինվորի կողքին»: Նա ծիծաղելի է համարում ժողովրդի երկրից հեռանալու փաստը.«Այսօր նեղանալ, ըմբոստանալ ու հեռանալ երկրից ծիծաղելի է, հայրենիքը մեզնից պետք է նեղանա մեր կիսատ թաղած գործի համար»: Համագումարի ավարտից հետո ԵԱՄ-ը ընդունեց որոշում, ըստ որի՝ նրանք կողմ են սահմանադրական փոփոխություններին ու կանգնած են պետության կողքին: