Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում գինու համտես-տոնավաճառ է. արտադրողները դժգոհ են՝ շարժ չկա

Հասարակություն
gini4

Հյուսիսային պողոտայում գինու համտես-տոնավաճառ է, որն ուղեկցվում է հայկական երաժշտությամբ։ gini5 Առանձնացված են կրպակներ, որտեղ ներկայացված են հայկական արտադրության գինիներ։ Անցորդները հնարավորություն ունեն պանրով համտեսելու եւ գնելու հայրենական արտադրանքի գինիներ։ gini1 Հետաքրքրությունը մեծ է հատկապես զբոսաշրջիկների կողմից։ Ընկերություններից մեկն անգամ ներկայացնում է հայկական արտադրանքի մուրաբաներ, հյութեր, գինու թեյ։ gini2 Հանրահայտ Արենի տեսակի գինին եւս ներկայացված է. վաճառողներն ասում են՝ շարժ չկա. «Տնական Արենին էսօր լավ չի վաճառվում։ Մարդ չկա, որ գնի։ Սա էլ կենտրոն է»,-ասում են ներկայացնողները։ gini3 Գինու համտես-տոնավաճառը երկու օր է՝ նոյեմբերի 28-ին եւ 29-ին։ gini6