Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 1-ին գյումրեցիներին ավտոբուս կտրամադրվի՝ Երևան հասնելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan1

«Նոր Հայաստան» շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը գյումրեցիներին քիչ առաջ կոչ արեց դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում: «Ընդվզումը ոչ թե ընտրություններից հետո պետք է սկսել, այլ դեկտեմբերի 1-ից: Բոլորը գիտեն՝ ինչ համակարգ է, բռնատիրություն է կանգնած եւ ժողովրդի ընդվզմամբ կարող են հեռացնել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ հրավիրած հանրահավաքին: Նրա խոսքերով՝ համակարգային փոփոխություններով չեն կարողանում հասնել արդարության: Նախաձեռնությունը հոգացել է նաեւ գյումրեցիների Երեւան տեղափոխման հարցը, ավտոբուսները կտրամադրվեն: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայաստանը բախտորոշ խաչմերուկի առջեւ է եւ Հայաստանի հրապարակներում վճռվելու է երկրի ապագան, պետականությունը, որակը եւ լինել-չլինելու հարցը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկրի տերը եւ հնազանդը շարքային քաղաքացին է: «Այս գործը ավարտվելու է հաջողությամբ եւ հաղթանակով: Միասնությունը ազգային հրամայական է»,- նշեց նա: Իսկ թե ինչու չեն բացում չակերտները, ինչ է լինելու դեկտեմբերի 1-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի չակերտ էլ չկա: «Քաղաքական խորհուրդը խորհրդակցությունների մեջ է եւ ներկայացնելու է իր առաջարկները ժողովրդին, եւ ժողովուրդը պետք է հավանություն տա առաջարկներից մեկին»: Իսկ եթե նոր սահմանադրությունը ընդունվի, ըստ Ժառանգության առաջնորդի, կունենանք կուսակցապետություն, վախկոտների հավաքածու, որը ահաբեկում եւ ստորացնում է սեփական ժողովրդին: «Նոր Հայաստան»-ը Գյումրիում ավարտեց իր հանրահավաքը: Այսօր նրանք կհանդիպեն նաեւ Վանաձորի եւ Իջեւանի ընտրողների հետ: