Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկության ճակատը՝ Գյումրիում. ուղիղ. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
nor

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հանրահավաք է սկսել Գյումրիում։ Մի՞թե կարելի է 25 տարի կարմիր դրոշի վրա գնալ, 25 տարի մեղվի փեթակից բոռին չհանել. Գյումրիում հայտարարեց ազատամարտիկ Պավել Մանուկյանը՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հրավիրած հանրահավաքին։ «Տասնյակ տղաներով 1000-ի դեմ ենք կռվել, երկիր ենք ազատագրել, ու ոչինչ չենք պահանջել, հիմա պահանջում ենք ձեր կորած ժպիտը»,- հայտարարեց Մանուկյանը։ «Ժառանգության» վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ պետք է վճռական և հաղթական հարվածը տանք, ու հույս հայտնեց, որ դա կլինի շուտով. «Եթե լինենք վճռական ու ազնիվ, քայլերը կատարենք արժանապատվության գիտակցությամբ, միայն հաղթանակով դուրս կգանք»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը առաջարկեց պայքարն սկսել մինչև քվեարկությունը՝ դեկտեմբերի 1-ից. «Կա ռեալ հնարավորություն՝ սկսել եւ հաղթել»։ Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան»-ին՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու նրանց համարեց դրածո՝ իշխանությունների կողմից։ Ինչ կունենանք՝ «Հանրապետական բանդան, նրան սպասարկող Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, Օրինաց երկիրը, և 5-7 տոկոս իրական ընդդիմության համար, այն էլ պետք է բազար անի։ Ու այդտեղ չի լինելու ոչ Ժառանգությունը, ոչ ՀԱԿ-ը, ոչ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, այլ իր տեղը կունենա Վիկտոր Դալլաքյանի փոխանորդ՝ մի ջահել կա, Լուսավոր Հայաստան է ասում, բայց Արեւմտյան արժեքներ է քարոզում՝ Միշիկի քավորությամբ»։