Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամեդյարովը կրկնել է, որ ՌԴ-ն առաջարկներ ունի ԼՂ կարգավորման համար. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
9FA3CAA0-C3D1-4976-BBF1-3331B1A34D8C_w640_r1_cx0_cy0_cw80_s

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է: Անվտանգության առումով դա խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»,- այսօր Բաքվում ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկները ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից: «Միջնորդների վերջին այցելության ժամանակ առաջարկ է արվել կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Մենք համաձայնել ենք, որ հանդիպումը տեղի ունենա մինչև այս տարեվերջ: Համանախագահները աշխատում են այս հարցի վրա»,- ասել է նա: Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում՝ նշելով, որ իրենց հանդիպմանը նա Չավուշօղլուին է ներկայացրել բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը: Թուրքիայի նոր ձևավորված կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակված Չավուշօղլուն առաջին արտերկրյա այցը կատարել է Ադրբեջան: Նա հանդիպել է Ադրբեջանի ղեկավարներին՝ նախագահին, խորհրդարանի նախագահին, վարչապետին, արտգործնախարարին: Մանրամասներն՝ այստեղ