Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled113

Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  կազմակերպած հանրահավաքն ընդդեմ սահմանդրական փոփոխությունների:  Հանրահավաքին  մասնակցում էր 15-20 հոգի: Իր ելույթի ընթացքում նա շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական գործընթաց է, որը պետք է անհապաղ դադարեցնել: Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին դեկտեմբերի 6-ին դեմ քվեարկել  իր համոզմամբ՝ իշխանության վերատադրությանը նպաստող փաստաթղթին: Այս համատեքստում Պարույր Հայրիկյանը   հիշատակեց  նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը, որտեղ նա ևս խոսում է սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու մասին: Հանրահավաքից հետո  հավաքվածները երթով  շարժվեցին  դեպի Բաղրամյան 26: Այնտեղից կրկին վերադառնալով՝ Ազատության հրապարակ: