Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաշիրը» կպայքարի 3-րդ տեղի համար

Սպորտ
sport-borba-27.11.

Ազատ ոճի ըմբշամարտի ակումբային աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը կպայքարի 3-րդ տեղի համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող մեր թիմը վիճակահանությամբ ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են եղել Բուլղարիայի ՆՍԱ-ն, վրացական «Ջեորջիան» եւ Ղրղըզստանի «Կիրգիզստանը»: Առաջին փուլում «Տաշիրը» հաղթել է «Կիրգիզստանին»՝ 6:2, երկրորդում ոչ-ոքի է խաղացել վրացական ակումբի հետ, իսկ երրորդում ջախջախել է բուլղարական թիմին՝ 7:1: «Տաշիրը» խմբում գրավել է 1-ին տեղը եւ մտել կիսաեզրափակիչ, որտեղ, ցավոք, 2:6 հաշվով պարտվել է ամերիկյան «Տիտան Մերկուրիին»: Ի դեպ, այդ մրցավեճում մեր թիմի կազմում հանդես են եկել իրանցի երկու ըմբիշներ, որոնցից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, իսկ քաշային մեկ կարգում մերոնք ներկայացուցիչ չեն ունեցել: Երրորդ տեղի համար խաղում «Տաշիրը» ուժերը կչափի իրանական «Կեֆայատ Խորասան» թիմի հետ: Հավելենք, որ երրորդ տեղը գրաված ակումբը ստանալու է 20 հազար դոլար պարգեւավճար: