Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում

Կարևոր լուրեր Հասարակություն
e1dbe44f9a6099ecf796df1ed5294ab8

Նոյեմբերի 27-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին այրվում է մոտ 50 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել՝ 11.45-ին: