Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թույլ ենք տվել հանցագործներին մտնել խորհրդարան եւ ՀՀԿ –ի համար կնոպկա սեղմել» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-1

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը զարմանում է, ինչպես կարող է  գործող կուսակցությունը  խաղի նոր կանոններով աշխատել եւ սպառնալ, եթե նոր Սահմանադրությունը չընդունվի, վիճակը ավելի վատ է լինելու: Նա համաձայն  է հանրապետական Սամվել Ֆարմանյանի հետ, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ: «Եկեք սկսենք Հանրապետական կուսակցությունից: Եթե Սուրիկ Խաչատրյանի որդուն  բանտից ազատվելուց հետո միանգամից պաշտոն են տալիս, դա նշանակում է,  որ նոր սահմանադրության ընդունման դեպքում ավելի վատ է լինելու, էլ բանտ էլ չի գնալու տվյալ անձը, միանգամից գնալու է պաշտոնի»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Այո և ոչ» ռեալիթի շոուի ժամանակ  նշեց նա։ Հանրապետական Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց,  թե ո՞վ է նշանակել: «Նշանակել է ձեր պաշտոնյան, «Հայ անտառ»-ի տնօրենը, ձեր գործընկերը դաշնակցությունից,  ի՞նչ տարբերություն, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ասում ենք Սահմանադրությունը երաշխավոր չէ, չարաչար սխալվում ենք, Սահմանադրությունը, ՀՀ  մարդու, ՀՀ  քաղաքացու ազատ  եւ արժանապատիվ ապրելու երաշխավորը պետք է լինի»,- նշեց  «Ոչ»-ական Արմեն Մկրտչյանը: Ըստ Արմեն Մկրտչյանի՝ ժողովուրդը այս պրոցեսով չի հետաքրքրվում, անտարբեր է: «Մեծամասնականով մենք տարիների ընթացքում թույլ ենք տվել օլիգարխներին եւ հանցագործներին մտնել խորհրդարան եւ ՀՀԿ –ի համար կնոպկա  սեղմել,  հիմա ասում են համամասնական ընտրակարգով ենք թույլ տալու մտնել խորհրդարան»: Հանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ նշում է, որ վերարտադրման խնդիր կուսակցությունը չունի եւ նոր սահմանադրությամբ երկրի անվտանգությունը չի նվազելու: