Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի Ռուսասատան գյուղմթերքի արտահանման ծավալները կավելանան

Տնտեսություն
unnamed21

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է  «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան  տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը: «Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված  ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ  ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Միաժամանակ նախարարը հավելել է, որ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները, նշելով որ հայկական գյուղմթերքը թեև որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ: Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը և մսամթերքը: Բացի այդ, նախարարը նաև կարևորել է դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի տեսականին: Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Այս ենթատեսքստում նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները: Նախարար Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը: Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարել է տեղակալ Ռոբերտ Մակարյանին հարցի կարգավորումը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել իրեն, առաջիկա երկուշաբթի կամզակերպել հանդիպում նաև  հանրապետությունում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին