Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներքին Կարմիրաղբյուրում բանան ու կիվի էլ է աճում

Հասարակություն
nerkin-karm

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում լռություն է. ամենուր լքված տներ են։ Խորհրդային շրջանում 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքից ուղիղ կեսն է մնացել։ «Էդ էլ պառավներն ու թոռներն են, ջահելները Ռուսաստան են, որ չգնան՝ չեն ապրի,- ասում է 78-ամյա Ժորա պապը.- մեղավորը պատերազմական իրավիճակն է»։ karmirax Նա ապրում է որդու, թոռան ու հարսի հետ, տան եկամուտը իր 40000 դրամ թոշակն է. «Տղաս ու հարսս գործ չունեն, մի թոշակի հույսով ապրող ընտանիքը ո՞նց կլինի։ 4 հեկտար անմշակ հող ունեմ։ Եթե պատերազմ չլինի, Ներքին Կարմիրաղբյուրը լավ ապրող գյուղերից է, մեր բոլոր հողերը բերքատու են, 2 անգամ բերք կստանանք»։ Որպես իր ասածի ապացույց ցույց է տալիս տնամերձ հողամասում աճող պալման. «Բանան, կիվի էլ է աճում»։ Վերջին անգամ գյուղի վրա ադրբեջանական դիրքերից կրակել են սեպտեմբերի սկզբին։ nkarmirax Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ են վիրավորվում, սպանվում։ Նման դեպքերի համար շտապօգնության մշտական մեքենա կա այստեղ։ karmiraxbyur1 «Կոմունիստների ժամանակ» հարևան ադրբեջանցիների հետ մտերիմ շփվում էին, մինչդեռ այսօր թշնամիներ են։ «Նաջուլլա գյուղ կա, թուրքերի կանայք գնում գալիս էին, ապրանք էին բերում ծախելու, կանչում էինք տուն, հյուրասիրում, վատ մարդիկ չէին...»,- ասում է 85-ամյա Մարուսյա տատը։ Նրա ընտանիքը ևս բախվում է սոցիալական խնդիրների. «Տավարը տանում ենք խոթհարք արածեցնելու կրակում են, բերքն էլ էն ա, ինչ մեր դռներին է աճում»։ Մարուսյա տատը մի ցանկություն ունի. «Մենք էդա հանգանք, կգնանք, մեր թոռներն ու երեխեքը կյանքները չանցկացնեն նենց, ինչ որ մենք...»։