Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ-ի փաստարկներն ավելի հիմնավորված են» (տեսանյութ)

Քաղաքականություն
Larisa-nkar

Ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի՝ ունենք սահմանադրություն, սակայն չունենք սահմանադրականություն։ «Հասարակության և իշխանությունների միջև չի ստեղծվում վստահության մթնոլորտ»,-շեշտեց նա։ Տիկին Ալավերդյանը հիշեցնում է, որ մինչև այժմ մեծ կասկածներ կան այն առումով, որ 1995 թվականի սահմանադրությունն ընդունվել է մեծ կեղծիքներով. «Իսկ 2005-ին աննախադեպ պասիվ վերաբերմունք էր սահմանադրության հանրաքվեի նկատմամբ»։ Այժմ ընթացող հանրային դեբատները «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը ողջունում է։ «Պետք է ասեմ, որ Այո-ն ավելի պատրաստված է, և գիտենք, որ իշխանություններն ավելի մեծ ռեսուրս ունեն։ Իսկ Ոչ-ը շատ անելիք ունի։ Այս առումով անհավասար պայքար է»։ Բացի այդ, Ոչ-ի կողմնակիցները չկարողացան պնդել, որ մատը թանաքոտելով քվեարկությունն իրականացվեր։ «Հասարակությունը դրան վստահում է, բայց իշխանության կողմից ես չեմ տեսնում զգայուն վերաբերմունք հասարակության պահանջին։ Ի վերջո, դա հեղափոխություն չի, մենք առաջինը չենք, որևէ երկրում դա հետամնացություն չի նշանակում՝ մատը թանաքոտելով քվեարկությունն անել։ Եթե իշխանությունն ուզում է, որ իրեն վստահեն, ինքը գնում է ընդառաջ այդ պահանջին։ Եթե դեռ բան ունի պահելու հասարակությունից, նա չի գնում դրան»։ Չնայած անհավասար ռեսուրսներին, տիկին Ալավերդյանը համոզմունք ունի, որ Ոչ քարոզողների կողմից բերվող փաստարկներն ավելի հիմնավորված են, քան Այո-ինը. «Մասնավորապես, սոցիալական իրավունքների ավելի ցածր պաշտպանվածության աստիճանը, անցում նոր համակարգի՝այն քաղաքական իրավիճակում, որ մենք կանք, վերին աստիճանի ռիսկային է։ Այս հարցերի առումով Ոչ-ի ներկայացրած տեսակետները բավականին ճշգրիտ են»։